Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

800-ամյա դեղատոմս, որը կօգնի սրտի խնդիրների դեպքում. 168.am

800-ամյա դեղատոմս, որը կօգնի սրտի խնդիրների դեպքում. 168.am

Այս հայտնի բաղադրատոմսը, ըստ healthyfoodteam.com-ի, հայտնագործվել է Հիլդեգարդ վոն Բինգենի (Hildegard von Bingen) կողմից, ով ապրել է ավելի քան 800 տարի առաջ և մահացել 81 տարեկան հասակում:

Գիտականորեն ապացուցված է, որ այս դեղամիջոցը հրաշալի է սրտանոթային հիվանդությունների դեպքում:

Այսպիսով, այս հրաշք դեղամիջոցի բաղադրատոմսը հետևյալն է.

  •     10 ճյուղ թարմ մաղադանոս (петрушка),
  •     1լ սպիտակ կամ կարմիր գինի,
  •     2 ճ/գ քացախ,
  •     300 գրամ բնական մեղր:


Պատրաստման եղանակը

Մաղադանոսի 10 ճյուղ դրեք 1լ բնական գինու մեջ և ավելացրեք 1-2ճ/գ մաքուր քացախ: 10 րոպե եռացրեք ցածր կրակի վրա: Ավելի ուշ ավելացրեք 300 գրամ մեղր և թողեք 4 րոպե եփ գա: Քամեք տաք գինին և լցրեք սառը, նախօրոք թունդ ալկոհոլով լվացած շշերի մեջ: Շշի բերանը ծածկեք: Մեղրը կարող եք ավելացնել նաև սառը վիճակում:

Ամեն օր 1ճ/գ խմեք այս ըմպելիքից այնքան, մինչև բոլոր նախանշանները վերանան: Ավելի լուրջ հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է օգտագործել ավելի երկար ժամանակ:

Ցուցում.

Հիշե՛ք, որ մեր ներկայացրած յուրաքանչյուր բաղադրատոմս տարբեր ազդեցություն կարող է ունենալ տարբեր մարդկանց վրա, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է ընկալում այս կամ այն դեղամիջոցը: Խորհուրդ ենք տալիս օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցել բժշկի հետ:

Հեղինակ. Լիլիթ Հարությունյան
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. traditionaldoc.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ